Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Չինաստանում «Բուդդայի մասունքներով» մեհյան է հայտնաբերվել

Չինաստանում «Բուդդայի մասունքներով» մեհյան է հայտնաբերվել
04.04.2015 | 14:41

Հին հուշարձաններ վերականգնողները Սիչուան նահանգի Ցյունլայ քաղաքում հայտնաբերել են մեհյան «Բուդդայի մասունքներով»՝ հայտնում է «Ժենմին Ժիբաո»-ն: Նրանք հրապարակել են «Բուդդայի մասունքները» և «մշտնջենական մարմին» հիերոգլիֆներով քարե մեհյանի լուսանկարը: Ենթադրվում է, որ «Բուդդայի մասունքները» պահվում են մեհյանի վերևում: «Մենք չենք կարող պնդել, որ ներսում «մասունքներ» կան, բայց սալիկի վրայի գրությունների բովանդակությունը շատ մանրամասն է, հուսով եմ՝ իրավասու գերատեսչություններն ինձ կօգնեն բացահայտել այս հանելուկը»,- ասել է վերականգնողներից մեկը: Գտածոյի ճակատագրով կզբաղվի Ցյունլայի նյութական մշակույթի հուշարձանների կառավարման գրասենյակը: Բուդդայական մշակույթի ոլորտի փորձագետների խոսքով՝ հայտնաբերված գրությունն առանձնանում է ապշեցուցիչ հստակությամբ:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ